- 1 օր
- Ջրվեժներ
- Լոռու մարզ
Արշավ` Թռչկանի ջրվեժ
֏8500 / յուր․ անձը
Շաբաթ՝ հուլիսի 8-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Թռչկանի ջրվեժ։ Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից, ունի 29 կմ երկարություն։ Թռչկանի ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Ճանապարհին կունենանք կանգառ Գնթունիքի ֆուդ կորտում: Գյուղից մինչև ջրվեժ կհասնենք բեռնատարով, վերադարձը՝ ոտքով, իսկ ցանկացողները՝ բեռնատարով: Հետիոտն երթուղին՝ մոտավոր 12 կմ:
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին:
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։