.webp)
Արշավ Սպիտակավոր և Պռոշաբերդ
֏8000 / յուր․ անձը
Կիրակի՝ մարտի 26-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Վայոց ձորի մարզ։ Ունենալու ենք հագեցած և հիշարժան օր, որը հարուստ է գեղեցիկ տեսարաններով և կիրճերով։ Արշավը կսկսենք Վերնաշեն գյուղից և ուղղություն կվերցնենք դեպի Սպիտակավորի վանք։ Վանքը կառուցվել է 14-րդ դարում, այնտեղ է գտնվում Գարեգին Նժդեհի գերեզմանը։ Կունենանք հանգիստ, ապա կշարժվենք դեպի Պռոշաբերդ, որը գտնվում է 2350 մ․ բարձունքի վրա։ Արշավի երկարությունը՝ 15 կմ։ Ճանապարհին կունենանք կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00
Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։