Արշավ` Հաղպատից Սանահին

֏8000 / յուր․ անձը

Կիրակի՝ մայիսի 22-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Լոռու մարզ։ Արշավը հարուստ է լինելու գեղեցիկ տեսարաններով՝ կիրճերով, մարգագետիններով և անտառներով։ Սկզբից կայցելենք Հաղպատի վանական համալիր, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ (10-13 րդ դար)․ այն Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն է: Այնտեղից կսկսվի մեր քայլարշավը։ Գեղեցիկ տեսարանները վայելելով կիջնենք խորը կիրճ, ապա կբարձրանանք Սանահինի սարահարթ՝ գ․ Ակներ և անտառապատ լանջերով կհասնենք՝ Սանահինի վանական համալիր։ (Այն նույնպես ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ (10-րդ դար)։ Քայլարշավի երկարությունը 9 կմ։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), ձեռնոցներ, տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00

Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն