- 1 օր
- Եկեղեցիներ
- Սյունիքի մարզ
Արշավ Տաթևի Մեծ Անապատ
֏10000 / յուր․ անձը
Կիրակի՝ մայիսի 23-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Սյունիքի մարզ՝ Տաթևի Մեծ Անապատ։ Ճանապարհին կունենանք կանգառ Վայքի ֆուդ կորտում, ապա կշարունակենք ճանապարհը դեպի Տաթևի վանք։ Կծանոթանանք Տաթևի վանական համալիրին, որից հետո կսկսենք մեր արշավը դեպի Որոտանի կիրճ՝ Տաթևի մեծ Անապատ։ նշանավոր կրոնական կենտրոնը կառուցվել է Գորիսի տարածաշրջանում՝ Որոտան գետի աջափնյա ձորում, Որոտանի և նրա Տաթև վտակի միախառնման վայրում, 1658 / 1660-ական թթ.: Հիմնադիրը Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ․ Ջուղայեցին է: Արշավը կավարտենք Սատանի Կամուրջում։ Ետդարձին կունենանք կանգառ նաև Հարսնաձորի պահակակետում։ Արշավը շատ հագեցած է․ կիրճերով, անտառներով և առհասարակ գեղեցիկ տեսարաններով։
Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ուսապարկ, գլխարկ (ամառային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան Կորյունի 2, 07։00
Երթուղու արժեքը՝ 10.000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։