- 1 օր
- Մշակույթ
- Վայոց ձորի մարզ
Արշավ դեպի Մարտիրոսի հրաշքները
֏8000 / յուր․ անձը
Կիրակի՝ մայիսի 22-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Վայոց ձորի մարզ՝ բացահայտելու Մարտիրոս գյուղի հրաշքները։ Արշավը կսկսենք Մարտիրոս գյուղից։ Սկզբում կայցելենք Հին Մարտիրոս գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցի, ապա ուղղություն կվերցնենք Չումով լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մ․ բարձրության վրա։ Արշավը կշարունակենք դեպի Ժայռափոր Մարտիրոսանց վանք (կամ Մարտիրոսի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցի)։ Այն գրեթե չբացահայտված և աննախադեպ վիմափոր կառույց է։ Եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ իր կառուցողական բարձր արվեստով։ Արշավը կշարունակենք ուղղություն վերցնելով դեպի Մարտիրոսի ջրվեժ։ Ճանապարհին կունենանք կանգառ՝ Վայքի ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00
Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։