Արշավ` Եղեգիսի կիրճով
Կիրակի՝ դեկտեմբերի 2-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Վայոց ձորի մարզ: Արշավը կսկսենք Արտաբույնք գյուղից, ուղղություն կվերցնենք Ցախաց քարի վանք համալիր, որը 10-րդ դարի կառույց է, դիտելով այն կշարունակենք երթուղին դեպի Սմբատաբերդ։ Այն կառուցվել է 5-րդ դարում։ Բերդից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Եղեգիսի կիրճը և շրջակա միջավայր։ Կունենանք հանգիստ, կվայելենք գեղեցկությունը և կիջնենք Եղեգիսի կիրճ։ Արշավը կավարտենք Եղեգիս գյուղում։ Հետիոտն երթուղին՝ մոտ 13 կմ։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր
Մեկնում՝ 7 – 30
Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում )
Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————————-
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ. Մանրամասն