Արշավ Քասախի կիրճով

Կիրակի՝ մարտի 17-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Արագածոտնի մարզ` Քասախի կիրճ։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Սկզբում կայցելենք Մուղնիի սբ. Գևորգ եկեղեցի (13-րդ դար) ապա` Օհանավանք (13-րդ դար)։ Այնուհետև կիջնենք գեղատեսիլ Քասախ գետի կիրճ և կսկսենք արշավը գետի հոսքին հակառակ, դեպի Սաղմոսավանք (13-րդ դար)։ Ճանապարհին կանցնենք գետը և կայցելենք ժայռափոր երկհարկանի սբ․ Աստվածածին: Հետիոտն երթուղին՝ 8 կմ։

  • Поход на Касахское ущелье Атис Тур

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 8 – 30

Երթուղու արժեքը՝ 5000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————————-
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ. – Մանրամասն