.webp)
- 1 օր
- Կիրճեր
- Արարատի մարզ
Կիրակի՝ մարտի 17-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արարատի մարզ` Թեժքար լեռ և Դժոխքի ձոր։ Վերելքը կսկսենք Տիգրանաշեն գյուղից` բարձրանալով Թեժքար լեռ (1735 մ), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատյան դաշտավայր, Նախիջևան, Վայքի, Գեղամա, ՈՒրծի լեռնաշղթաներ, Արարատ լեռ: Այնուհետև կսկսենք վայրէջքը և կշարունակենք երթուղին Դժոխքի ձորով, որը տարբերվում է նեղ կիրճերով, քարանձավներով, ժայռածերպերով:
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։