Արշավ։ Գեղարդից – Գառնի

Երթուղին կսկսենք Գեղարդի վանքից, որը համարվում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան և ՅՈՒՆՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Դիտելով այն՝ կիջնենք կիրճ, որտեղ կան բազում քարանձավներ: Վայելելով կիրճի գեղեցկությունը կշարունակենք երթուղին դեպի քարերի սինֆոնիան և կավարտենք Գառնու հեթանոսական տաճարում (մուտքը ըստ ցանկությամբ): Ճանապարհին նաև կանգառ կունենանք Չարենցի կամարում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։

  • From Geghard To Garni - Գեղարդից Գառնի

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 8 – 30

Երթուղու արժեքը՝ 5000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————————-
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ. Մանրամասն