- 1 օր
- Կիրճեր
- Լոռու մարզ
Արշավ Դեբեդի կիրճում
֏9000 / յուր․ անձը
Կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Լոռու մարզ Դեբեդի կիրճ։ Սկզբում կայցելենք Օձունի Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղից էլ կսկսվի մեր արշավը։ Դեբեդի գեղատեսիլ կիրճը իջնելուն պես ուղղություն կվերցնենք Հոռոմայրի վանք։ Այն 7-րդ դարի կառույց է, կազմված է երկու շինություններից. մեկը գտնվում է Դեբեդի կիրճի սարահարթին, մյուսը ձորալանջին։ Կծանոթանանք, կհանգստանանք և կշարունակենք ճանապարհը դեպի Քոբայրի վանական համալիր, որը հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։ Ճանապարհին կունենանք կանգառ ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00
Երթուղու արժեքը՝ 9000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։