Արշավ դեպի Ազատի ջրամբար

֏6000 / յուր․ անձը

Կիրակի՝ փետրվարի 28-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Կոտայքի և Արարատի մարզեր՝ դեպի Ազատի ջրամբար։ Արշավը կսկսենք Գառնի գյուղից, այնուհետև կիջնենք Ազատ գետի կիրճ, կտեսնենք Քարերի սիմֆոնիան և ուղղություն կվերցնենք Ազատի ջրամբար։ Այն գտնվում է Ազատ գետի միջին հոսանքում՝ Լանջազատ գյուղի մոտ։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Այնտեղից շատ գեղեցիկ տեսարան է բացվում հատկապես Երանոսի լեռնաշղթան, Արարատ լեռը և իհարկե ջրամբարը՝ իր ողջ հմայքով։

Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ձեռնոցներ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում՝ 08 - 30

Երթուղու արժեքը՝ 6000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին, ամրագրել՝ ստորև

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն