Արշավ՝ Ազատի կիրճում

֏5000 / յուր․ անձը

Կիրակի՝ հունվարի 24-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Կոտայքի մարզ` Ազատի կիրճ։ Երթուղին կսկսենք Գեղարդի վանքից, որը համարվում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան և ՅՈՒՆՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Ճանապարհին կայցելենք մի գեղեցիկ քարանձավ, որը գտնվում է մեծ ժայռի մեջ։ Դիտելով այն՝ կիջնենք կիրճ, որտեղ կան բազում քարանձավներ: Վայելելով կիրճի գեղեցկությունը կշարունակենք երթուղին դեպի քարերի սինֆոնիան և կավարտենք Գառնու հեթանոսական տաճարում (մուտքը ըստ ցանկությամբ): Ճանապարհին նաև կանգառ կունենանք Չարենցի կամարում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։

Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ձեռնոցներ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, զանգապաններ (բախիլներ), արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում՝ 08 - 30

Երթուղու արժեքը՝ 5000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին, ամրագրել՝ ստորև

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն