Արևածագի Ձոր - ՑիցՔար

֏9500 / յուր․ անձը

Կիրակի՝ ապրիլի 20-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Լոռու մարզ։ Արշավը կսկսենք Արևածագ գյուղից և ուղղություն կվերցնենք դեպի Արևածագի գեղատեսիլ կիրճը՝ Ցիցքար: Այդ տեղանքը լայն տարածում է գտել հանրության շրջանում իր գեղատեսիլ տեսարանով։ Տեղացիները ժայռը անվանում են Ցիցքար։ Հասնելով այնտեղ կունենանք ժամանակ հանգստի և գեղեցիկ նկարներ ունենալու համար։ Ցանկացողները կշարունակեն արշավը դեպի Հնեվանք, Այն վանական համալիր է Լոռու մարզում՝ Կուրթան գյուղից արևելք՝ Ձորագետի աջ ափին (VII դ.)։ Քայլարշավը կավարտենք Արևածագ գյուղում։ Հետադարձ ճանապարհին կայցելենք Ամրակից գյուղ՝ Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցի։ Ճանապարհին կունենանք կանգառ ֆուդ Կորտում։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00

Երթուղու արժեքը՝ 9500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն