Արշավ Հրեշտակների Ձոր և Ազատի ջրամբար

֏6500 / յուր․ անձը

Երեքշաբթի՝ մայիսի 9-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Արարատի մարզ` Հրեշտակների ձոր և Ազատի ջրամբար։ Արշավը կսկսենք Դաշտաքար գյուղից և ուղղություն կվերցնենք դեպի Հրեշտակների ձոր, որն իր տեսքով և գույներով առանձնանում և տպավորում է բոլոր այցելուներին։ Տարածքում շատ կան նման ժայռապատ կիրճեր, սակայն այն առանձնանում է իր գեղեցկությամբ։ Որից հետո կայցելենք Ազատի ջրամբար, կունենանք հանգիստ, կվայելենք ջրամբարի գեղեցկությունը՝ շրջապատված Երանոսի լեռներով և կվերադառնանք Երևան։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային), տաք համազգեստ, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 6500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն