.webp)
Հերունու աստղադիտակ կամ Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ, (տեխնիկական անվանումը՝ ՌՕԴ-54/2.6), գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ ՌՉՀԳՀ Ինստիտուտի ԱԳԿ-ում է տեղակայված մի եզակի գործիք, որի անվանումը միջազգային գիտական շրջանակներում հայտնի է որպես Հերունու ռադիո-օպտիկական դիտակ (ՌՕԴ-54/2.6): Այն իրենից ներկայացնում է 4000 հայելի, 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։ Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում։ Հայկական այս անտենան ունի մի շարք առավելություններ աշխարհի այլ մեծ անտենաների բնութագրերի համեմատ։ ՌՕԴ-54/2.6 կիրառության բնագավառներն են տիեզերքի ուսումնասիրությունը և հեռավոր տիեզերական կապը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ։ Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։
Թողնել մեկնաբանություն