Դժոխքի ձոր և Թեժքար լեռ

Կիրակի՝ հոկտեմբերի 21-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Արարատի մարզ` Թեժքար լեռ և Դժոխքի ձոր։ Վերելքը կսկսենք Տիգրանաշեն գյուղից, բարձրանալով Թեժքար լեռ (1735 մ ), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան Արարատյան դաշտավայր, Նախիջևան, վայքի, Գեղամա, ՈՒրծի լեռնաշղթաներ, Արարատ լեռ: Այնուհետև կսկսենք վայրէջքը և կշարունակենք երթուղին Դժոխքի ձորով, որը հետաքրքիր է նեղ կիրճերով, քարանձավներով, ժայռածերպերով:

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 8 – 00

Երթուղու արժեքը՝ 5500 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour