.webp)
Հայրավանք IX-XIII դարերի այս վանքային համալիրը գտնվում է Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան եզրին, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Պահպանվել են եկեղեցին և գավիթը: Եկեղեցի IX դար - խաչաձև-քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու պատերի ամենահին արձանագրությունը 1211 թվականից է և վերաբերում է հիմնական վերանորոգումներին: Հարավարևելյան անկյանը կից ունի մի խորան` հավանաբար հետագայում ավելացրած: Գմբեթը կործանվել է XIX դարի վերջին. ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ. վերականգնման արդյունք է: Կառույցի միայն անկյուններն ու այլ շաղկապող մասերն են սրբատաշ քարերով շարված, մնացածը կոպտատաշ բազալտից են:
Թողնել մեկնաբանություն