Հատիս լեռ (Շամիրամի լեռ), հրաբխային լեռնազանգված է գտնվում է Կոտայքի մարզում։ Հատիս Տուր-ի անվանումը ի-պատիվ Հատիս լեռան է։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռը տեսանելի է նաև Երևանից։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, կա Նաև փոքրիկ մի քարանձավ։
Հատիս լեռ
Խաչ՝ Հատիս լեռան գագաթին
2008 թվականին հատիսականները (Հատիս տուրի անդամները) լեռան գագաթին տեղադրեցին խորհրդանշական խաչ, որը տեսանելի է նաև հեռվից։ Ըստ Հատիս Տուրի բազում ավանդույթներից մեկի, ամեն տարի դեկտեմբերին իրականացնում ենք վերելք դեպի գագաթ՝ ճանապարհելով հին տարին, այսինքն ամանորը նշում ենք լեռան գագաթին, իսկ հաջորդը` հիմնադրման օրն է` մարտի 2-ը: Ինչպես գիտեք Հատիս Տուրը հիմնադրվել է 1981 թվականին և գործում է մինչ օրս:
Լուսանկար։ Հատիս Տուրի
Տեսանյութում ՝ տոնում ենք Հատիս Տուր- ի հիմնադրման 35-ամյակը
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն