.webp)
Գոգի լիճ նոր անվանումը Կապուտան լիճ, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայում։ Այն գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։ Լիճը Քաջարան քաղաքից մոտ 8 կմ հարավ-արևմուտք է, ծովի մակարդակից 3202 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:
Թողնել մեկնաբանություն