
Գնդեվանք գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդեվազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ.) վկայության համաձայն` Գնդեվանքը հիմնադրել է Սյունյաց Սոփիա (Սոփի) իշխանուհին X դ., որպես ճգնավորների մենաստան: Գնդեվանք է կոչվել հայր Սուփան Գնդունու անունով: Հուշարձանախումբը X-XVII դդ. կառույց է, որի կազմում են Ս. Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը, բնակելի և տնտեսական շինությունները, վանքապատկան ջրանցքը: Պարսպապատ է: Վանքը և գյուղը ավերել է պարսից շահ Աբասը 1604 թ.:
Թողնել մեկնաբանություն