.webp)
Գլաձորի համալսարան պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում: Արգելոց-թանգարանի ցուցադրությունը, որը կազմակերպված է Վերնաշենի սբ. Հակոբ եկեղեցում, և ամբողջանում է Թանահատի վանական համալիրի ընդգրկմամբ նվիրված է համալսարանի հիմնադրման պատմությանը, գործունեությանը, միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական, հասարակական կյանքում նրա ունեցած դերին ու նշանակությանը: XIII-XIV դդ. պատկանող այս նշանավոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»: Այստեղ բարձրագույն կրթություն են ստացել, գործել և ստեղծագործել ժամականի անվանի հայ մտավորակաները՝ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխիթար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը, Հովհանես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլոք:
1 Մեկնաբանություն
Telkom University
Ապրիլի 28, 2024What are the main features and significance of the Gladzor University Historical and Cultural Reserve-Museum located in the village of Vernashen, Vayots Dzor Region, Republic of Armenia, and how does the inclusion of the Tanahat monastery complex enhance its exhibition and historical value?