- 1 օր
- Հուշարձաններ
- Լոռու մարզ
Ղալթաղչի - Ներկարար լեռ
֏6500 / յուր․ անձը
Կիրակի՝ նոյեմբերի 28-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Լոռու մարզ՝ Սբ․ Հովհաննես լեռ (Ղալթաղչի)։ Կայցելենք Հարթագյուղ, որտեղից կսկսենք վերելքը Սբ․ Հովհաննես լեռ: Այն մաս է կազմում Փամբակի լեռնաշղթայի: Հատնի է որպես ուխտատեղի՝ Ղալթաղչի անվամբ: Լեռան գագաթին է գտնվում Սուրբ Հովհաննես մատուռը՝ բազմաթիվ գեղեցիկ խաչքարերով, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում Լոռվա, Շիրակի մարզեր և Արագած լեռ։ Այնտեղ կունենանք երկարատև հանգիստ, իսկ ցանկացողները (ըստ ցանկությամբ) կկատարեն վերելք դեպի Ներկարար լեռ (2312 մ), որից հետո կիջնենք և կշարունակենք մեր տուրը դեպի Սաղմոսավանք (13-րդ դար), ապա կվերադառնանք Երևան։ Ճանապարհին կունենանք կանգառ ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), ձեռնոցներ, տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 6500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։