Արկածային Սվանեթ Վրաստան 7-օր
$450 / յուր․ անձը
Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնային տարածաշրջան է։ Տարածքայնապես և պատմականորեն Սվանեթը բաժանվում է Ներքին Սվանեթի և Վերին Սվանեթի, որոնց բաժանում է Սվանեթի լեռնաշղթան։ Արշավի ընթացքում հիմնականում վայելելու ենք Վերին Սվանեթի հրաշք բնությունը։
Օգոստոս 08-14.08.2022 (7-օր)
Երևան - Թբիլիսի - Իմերեթի
Երևանից շարժվում ենք առավոտյան 05։00 և ուղղություն ենք վերցնում դեպի Թբիլիսի (սահմանը հատելու ենք Բագրատաշեն անցակետից)։ Կեսօրին հասնելով Թբիլիսի՝ կունենանք կանգառ քաղաքում, կտեսնենք Խաղաղության կամուրջը, կունենանք ազատ ժամանակ զբոսնելու և կայցելենք Լեգվտախևի ջրվեժ։ Թբիլիսիի գեղեցկությունը վայելելուց հետո ուղղություն կվերցնենք դեպի Իմերեթիի։ Դե ինչ, հասնելուց հետո մեզ մնում է վայելել տեղի համեղ թեյերը, ընթրել և խարույկի շուրջ անցկացնել երեկոն։ Գիշերը անցկացնելու ենք վրաններում։
Օկացե կիրճ – Կինչխա Ջրվեժներ – Ուշգուլի
Շատ չհանգստացա՞նք։ Այո, ժամանակն է քայլելու։ Առավոտյան սուրճից հետո ուղղություն կվերցնենք դեպի Կինչխայի ջրվեժ, որի գլխավոր ջրվեժի բարձրությունը 70 մետր է։ Կինչխայի ջրվեժից կքայլենք դեպի Լոմինա գետ և ջրվեժ՝ զարմանալի բնություն Օկացե կիրճում։ Նման գեղեցկություն ունեցող ջրվեժներում չթրջվելը մեծ բացթողում կլինի մեզ համար։ Ուստի կունենանք ազատ ժամանակ ջրվեժների (գետերի) քաղցրահամ ջրում լողալու և հանգիստը լիարժեք դարձնելու համար։ Քայլարշավի երկարությունը 7 կմ է, միջին տևողությունը՝ մեկուկես ժամ։ Ջրվեժներից հետո ուղղություն կվերցնենք դեպի Ուշգուլի գյուղ (ծովի մակարդակից բարձրությունը 2410 մետր է)։ Ճանապարհը ամենագնացներով լինելու է հեքիաթային՝ կովկասյան լեռների տեսարաններով հարուստ, որտեղ կյանքը կանգ է առնում, և խոսում է բնությունը։ Գյուղը տեղակայված է Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկի՝ Շխարայի ստորոտին։ Գիշերակացը կկազմակերպենք հյուրատանը։
Ուշգուլի - Շխարայի սառցադաշտ – Մեստիա
Շխարայի սառցադաշտը գտնվում է Շխարա լեռան լանջին, որը Մեծ Կովկասի լեռնաշղթայի կենտրոնական մասի ամենաբարձր գագաթն է՝ բարձրությունը 5021 մ։ Ավելին, այն ամենաբարձր գագաթն է Վրաստանում և երրորդ բարձրագույնն ամբողջ Կովկասում և Ռուսաստանում: Լեռնաշղթան բաժանում է Ռուսաստանն ու Վրաստանը՝ հանդիսանալով բնական սահման: Արշավը կսկսենք Ուշգուլիից, ամենագնացներով կմոտենանք սառցադաշտի ստորոտին, որից հետո քայլելով կհասնենք Սառցադաշտ։ Քայլարշավի երկարությունը 12 կմ։ Այս օրը կայցելելենք նաև Ուշգուլիի Սուրբ Աստվածածին եկեղեցի (9-10 րդ դար)։ Ժամանակն է ուղղությունը փոխելու դեպի Մեստիա ավան, որտեղ և կկազմակերպենք գիշերակացը վրաններում։
Մեստիա – Մազերի գյուղ
Ժամանակն է տեսնելու և ծանոթանալու Վրաստանի մշակութային կենտրոններից մեկին՝ Մեստիային։ Մեստիայի շրջանի միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ և ամրություններ ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Մեստիան համարվում է նաև լեռնային տուրիզմի և ալպինիզմի կենտրոն, քանի որ դեպի Ուշբա, Ջանգի թաու, Շխարա և այլ լեռնագագաթներ վերելքները սկսվում են այստեղից։ Ուղևորության ընթացքում կշրջենք Մեստիայում, կայցելելենք պատմա-ազգագրական թանգարաններ, եկեղեցիներ, պատմամշակութային այլ կոթողներ, կտեսնենք Մեստիայում ծնված, հայտնի ալպինիստ Միխեիլ Խերգիանիի կիսանդրին։ Ճոպանուղիով կհասնենք այնպիսի վայր, որտեղից մեր առջև կտեսնենք «երկգլխանի» հսկային՝ Ուշբա լեռը (բարձրությունը՝ 4710 մետր)։ Լեռնային հրաշք տեսարանները վայելելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Մազերի գյուղ։ Գեղեցիկ հովտում էլ կկազմակերպենք գիշերակացը։
Շդուգրա ջրվեժ – Ուշբա սառցադաշտ – Սև ծով
Հասնել Ուշբա և չտեսնել Վրաստանի ամենաբարձր ջրվեժը, չենք կարող։ Առավոտյան շուտ կսկսենք քայլարշավը դեպի Շդուգրա ջրվեժ։ Ճանապարհին կվայելենք գեղեցիկ սոճու անտառները, տեսարանները դեպի Ուշբա գագաթ և գետի գեղեցիկ կիրճը: Կբարձրանանք նաև Ուշբայի սառցադաշտ: Ինչ է մնում մեզ՝ արշավականներիս, լիարժեք հանգստի համար։ Ճիշտ եք՝ ծով։ Բնության գեղեցիկ պատկերներից հետո ուղղություն կվերցնենք դեպի Շեկվեթիլի, որտեղ և ծովի ափին կկազմակերպենք վրանային ճամբարը։
Սև ծով՝ երանություն
Ճանապարհորդությունը լիարժեք դարձնելու համար մեկ լրիվ օր կունենանք հանգիստ Սև ծովի ափին, առավոտյան կվայելենք արևածագը, իսկ երեկոյան խարույկի շուրջ՝ մայրամուտը։
Շեկվեթիլի – Երևան
Հաջորդ օրը առավոտյան կսկսենք ճանապարհը դեպի Երևան։ Նույն օրը գիշերը ժամը մոտ 23։00 -ին կհասնենք քաղաք։
Տուրը իրականացվելու է ամենագնաց (Mitsubishi Delica) հարմարավետ մեքենաներով։ Սնունդը ներառված է արժեքում, պատրաստում ենք տեղում, ինքներս։
Ուշադրություն։ Ծրագիրը հնարավոր է փոփոխվի իրավիճակից, եղանակից կախված։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), ձեռնոցներ, տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, փոխնորդ շորեր, անձրևապաշտպան թիկնոց, լողազգեստ, արևային ակնոց, հիգիենայի պարագաներ և անձնական սպասք:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 05։00
Մասնակցության արժեքը՝ 450 $
Գինը իր մեջ ներառում է
- Գիդ
- Լեռնային ուղեկցորդներ (հայ)
- Տրանսպորտ (ամենագնացներ)
- Սնունդ՝ երեքանգամյա
- Մուտքավճարների գումար
Գինը իր մեջ չի ներառում
- Քովիդ թեստ
- Կողմնակի գնումները
- Ալկոհոլային խմիչքներ
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։