.webp)
Գեղարոտ գետ գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, հանդիսանում է Քասախ գետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից՝ 3600 մ բարձրությունից և Ափնագյուղից 1 կմ հարավ-արևելք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 66 կմ²։ Գետահովիտը V-աձև է և կիրճանման, ստորին հոսանքում լայնանում է։ Սնումը հիմնականում հալոցքային (69%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,94 մ³/վ։ Ձմռանը սառցակալում է։ Գետահովտում կան հանք, ջրերի ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Թողնել մեկնաբանություն