.webp)
Ֆուձիյամա լեռ որը հայտնի է նաև Ֆուձի, Ֆուջի, Ֆուջիյամա կամ Ֆուձիսան անվանումներով։ Ֆուձիյամա լեռը, որի բարձրությունը 3776 մետր է, գործող հրաբուխ է Հոնսյու կղզում։ Այն հանդիսանում է նաև Ճապոնիայի ամենաբարձր լեռնագագաթը։ Ֆուձիյամա լեռը գտնվում է Տոկիոյից 90 կմ արևմուտք-հարավ-արևմուտք։ Բացի ամենաբարձր գագաթը լինելուց, Ֆուձիյաման համարվում է նաև սուրբ լեռ։ Այն կրոնական ուխտագնացության և տուրիզմի կենտրոն է։ Ֆուձիյամա լեռը համարվում է նաև Ճապոնիայի խորհրդանիշերից մեկը։ Ներկայում լեռան գագաթին տեղակայված են սինտոիստական տաճար, փոստի բաժանմունք և օդերևութաբանական կայան։ Լեռան շրջակայքն ընդգրկված է Ֆուձի-Հակոնե-Իձու ազգային պարկի տարածքում, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Թողնել մեկնաբանություն