Հորքուրի գանձ արշավ
֏7000 / յուր․ անձը
- Հորքուր, մեկ անգամ էլ ինձ կտանե՞ս հետդ արշավ։
- Իհարկե, Հայկ, հենց թեթև և քո տարիքին հարմար արշավ լինի, կմիանաս անպայման, հորքուրի գանձ։
Ծանոթ երկխոսություն է չէ՞։
Դե ինչ, ժամանակն է կատարելու բոլոր հորքուրների, մորքուրների, քեռիների, ինչու չէ նաև մայրիկների, հայրիկների խոստումները։
Հունիսի 24-ին (շաբաթ) վերելք կկատարենք Շարայի լեռ, կհիանանք մոտակայքի յուրօրինակ քարանձավներով, կտեսնենք լեռան վրա գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Գագաթից կհիանանք Արագածի և Փամբակ լեռնաշղթաների գեղեցկությամբ։ Լեռան բարձրությունը 2475 մ է։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։ Արշավի երկարությունը մոտ 10 կմ է։
Արշավը հարմար է նաև սկսնակների, լեռնագնացության փորձ չունեցողների համար։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
1 Մեկնաբանություն
Սարմակյան
Հունիսի 19, 2023Բարև ձեզ Կարող է հուլիսի 7ից 22 հատվածում ևս ունենաք մանկական տուր ։