Climbing Mount Sipan

21.09.2018թ Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Արևմտյան Հայաստան։ Երևանից գիշերը խումբը կշարժվի Հայ-Վրացական սահման՝ Բավրայի անցակետ: Այնուհետև Ախլքալակի անցակետով կհատենք Վրաց-Թուրքական սահմանը: Առաջին կանգառը կլինի Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին, հաջորդը` Կարս քաղաքում (կայցելենք Առաքելոց վանք, Կարսի բերդ, Ե. Չարենցի տուն): Երեկոյան կհասնենք Բայազետ, գիշերակացը՝ հյուրանոցում։

  • Mount Sipan / Սիփան լեռ / Гора Сипан
22.09.2018թ․ Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Սիփան լեռան ստորոտ (2500մ) և կսկսենք վերելքը լեռան գագաթ, հարաբերական բարձրությունը 1500մ, վերելքի տևողությունը 6-7 ժամ: Վայրէջքից հետո հանգիստ Վանա լճի ափին և վերադարձ հյուրանոց։

23.09.2018թ. վերադարձ Երևան: Ճանապարհին այցելություն Անի՝ հազար ու մի եկեղեցիների քաղաք:

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար 250 $

Արժեքի մեջ ներառված է՝ 
– Տրանսպորտ
– Ուղեկցողների ծառայություններ
– Մուտքի և վիզայի գումար
– Անի մուտքի գումար
– Հյուրանոց
– Սնունդ (միայն նախաճաշեր)

Մասնակիցները իրենց հետ պետք է ունենան, մեկօրյա վերելքի համար գույք և հանդերձանք
Գումարը իր մեջ չի ներառում
– Սնունդ (ճաշ, ընտրիք)

Մասնակցության և տեղեկությունների համար զանգահարել 077-939377 կամ 093-554595 հեռախոսահամարներով կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour և Էլեկտրոնային հասցեին info@Hatis.am

* Մասնակիցները պետք է ունենան արշավի և վերելքնեի փորձ
* Մասնակիցների քանակը սահմանափակ է
* Գրանցվել կարոեք մինչև սեպտեմբերի 19 – ը։