Էլբրուս լեռը ցանկալի վայր է լեռնային զբոսաշրջիկների և լեռնագնացների համար, ինչպես նաև հայտնի հանգստի վայր նրանց համար, ովքեր սիրում են դահուկներ և սնոուբորդ: Զբոսաշրջիկների քանակը լանջերին կարող է շփոթեցնել սկսնակներին: Չնայած երթուղիների ցածր կատեգորիային, Եվրոպայի ամենաբարձր գագաթը վտանգավոր և բարդ լեռնաշղթա է՝ իր առանձնահատկություններով։ Էլբրուս լեռան վերելքին, ֆիզիկական պատրաստություններին պետք է շատ լուրջ վերաբերվել։
Էլբրուս վերելքի գույք և հանդերձանք
Ի հավելում պատշաճ ֆիզիկական պատրաստվածության և կլիմայականացման՝ հաջող վերելքի և վայրէջքի համար կարևոր գործոն է Էլբրուսի վերելք ժամանակ ճիշտ գույք և հանդերձանք ունենալը: Համաձայնեք, առնվազն շատ տխուր կլինի կիսատ թողել վերելքը, քանի որ ձեր ձեռնոցները կամ կոշիկները չդիմացան ցրտին, և դուք դադարեցիք զգալ ձեր ձեռքերը կամ ոտքերի մատները: Պրոֆեսիոնալ լեռնագնացներն արդեն ավելի շատ լեռնային հագուստ ունեն իրենց պահարաններում, քան կոստյումներ, ուստի այս հոդվածը նրանց համար է, ովքեր առաջին անգամ են գնում Էլբրուս և դեռ չգիտեն, թե ինչ վերցնել Էլբրուսի վերելքի համար:
Էլբրուս վերելքի հիմնական հանդերձանքի ցուցակ
1. Մեծ ուսապարկ․ ոչ պակաս, քան 80 լիտր: Հարմարավետ, կոշտ մեջքով, բարձրությամբ կարգավորվող ժապավեններով և ճարմանդով լայն գոտիով: Նման ուսապարկը անհրաժեշտ է ամբողջ գույք և հանդերձանքը տեղափոխելու համար: Տանը ուսապարկը դասավորելիս հարմարեցրեք ձեր մեջքին։
2. Վերելքի ուսապարկ. ծավալը 30-40 լիտր: Այն անհրաժեշտ կլինի կլիմայավարժեցման և գագաթ վերելքի ժամանակ։ Վերելքի ժամանակ պայուսակում պետք է տեղավորվեն պահեստային ձեռնոցներ, դահուկային դիմակ, բաճկոն, տեսախցիկ, թերմոս, սնունդ, արևապաշտպան քսուք և այլն: Ընտրեք համապատասխան ամրակներով մոդել ՝ սառցահատը և արշավային փայտերը տեղափոխելու համար:
3. Քնապարկ. փափուկ կամ սինթետիկ լցոնիչով, 0-ից -5 C հարմարավետության ջերմաստիճանով: Տվյալ ջերմաստիճանովը բավարար կլինի, քանի որ գիշերակացը լինելու է ջեռուցվող կացարաններում: Հյուսիսից Էլբրուս բարձրանալու համար, որտեղ դուք ստիպված կլինեք քնել վրաններում, ձեզ հարկավոր է քնապարկ՝ մոտ - 20º C հարմարավետության ջերմաստիճանով:
4. Արշավային փայտեր. դրանք խիստ անհրաժեշտություն են։
Էլբրուս վերելքի կոշիկներ
1. Վերելքի բարձր կոշիկներ․ նրանք պետք է լինեն ընդարձակ, ոտքին հարմար և չսեղմեն քայլքի ժամանակ։ Լավագույն տարբերակը ալպինիստական կոշիկներն են՝ առանձին ներքին կոշիկով, մեկուսիչ շերտով՝ կատվիկների համար լավ հարմարեցված։ Հարմար են նաև ռետինե կոշիկները, և կոշտ ներբաններով բարձր արշավային կոշիկները, որոնք պետք է կրել կոշիկի մեկուսացված ծածկոցներով (չշփոտել արշավային զանգապանների հետ), որոնք ծածկում են ամբողջ կոշիկները:
2. Ցածր կոշիկներ. դրանք կօգտագործվեն որպես փոխարինող կոշիկներ, կօգտագործվեն մեկնարկային կետ հասնելու համար, իսկ տաք եղանակին` բազային ճամբարում: Ավելի լավ է ընտրել լեռնագնացության սպորտային կոշիկներ՝ Vibram մեխանիզմով:
3. Կոշիկի ծածկոցներ. դրանք հագնում են կոշիկների և շալվարի վրա։ Սերտորեն տեղավորվում են ոտքին և հուսալիորեն պաշտպանում են քամուց, ձյունից և կեղտից։ Ձմռան վերելքի համար խորհուրդ է տրվում ընտրել մեկուսացված ծածկոցներով կոշիկիներ:
Էլբրուս վերելքի հագուստների ցանկ
1. Բաճկոն-անջրաթափանց. լավագույն տարբերակը GORE-Tex թաղանթապատ գործվածքից պատրաստված բաճկոնն է, որը պաշտպանում է քամուց, չի թրջվում և գոլորշին բաց է թողնում դուրս։
2. Տաք բաճկոն. բարձրադիր վայրերում, որտեղ ցածր ջերմաստիճան և ուժեղ քամի է, տաք բաճկոնը անփոխարինելի բան է։ Հարմար է սինթետիկ մեկուսիչով բաճկոնը, բայց ավելի լավ է ձեզ հետ ունենալ փքված բաճկոն, որն ավելի քիչ է կշռում և ավելի լավ տաքացնում։
3. Արշավային Տաբատ. պետք է լինի բամբակից պատրաստված, թեթև և քիչ սինթետիկ հավելումներով: Տաք եղանակի դեպքում հարմար է անջատելի շալվարը։
4. Վերելքի Տաբատ. այս տաբատներն ունեն փակ կարեր, օդափոխիչ, ամրացված միջանցք և ամբողջ երկարությամբ կայծակաճարմանդներ, որոնք թույլ են տալիս արագ փոխել շալվարը՝ առանց կոշիկները հանելու, երբ եղանակը շոգ է: Որպես փոխարինող հարմար է բարձրորակ սնոուբորդի շալվարը՝ օդափոխիչով։ Սա կարևոր կետ է, քանի որ դուք ակտիվորեն շարժվում եք, և որքան էլ դա անհավատալի թվա, հանգիստ եղանակին լեռնագնացը հեշտությամբ կարող է ջերմային հարված ստանալ, նույնիսկ եթե ջերմաստիճանը զրոյից ցածր է: Ուստի ակտիվ շարժման ժամանակ պետք է հնարավոր լինի սառեցնել մարմինը։
5. ֆլիսե սվիտեր․ բոլոր ֆլիսներից ցանկալի է ընտրել Polartec-ը: Polartec-ը տեխնոլոգիական գործվածքների ապրանքանիշ է, որը լայնորեն օգտագործվում է բացօթյա և սպորտային հագուստի արտադրության մեջ: Այս նյութից պատրաստված հագուստը սովորաբար թեթև է, տաք և շնչող, ինչը այն հարմար է դարձնում արշավների, լեռնագնացության համար: Բացի այդ, բուրդը լավ է պահում ջերմությունը նույնիսկ խոնավության պայմաններում և արագ չորանում է՝ այն դարձնելով հիանալի ընտրություն արշավների համար:
6. Ջերմային ներքնազգեստ. 3000 մ-ից ավելի բարձրության վրա դուք ստիպված կլինեք կրել ջերմային ներքնազգեստ։ Նման բարձրությունների վրա ջերմային ներքնազգեստը շատ կարևոր է դառնում ջերմությունն ու հարմարավետությունը պահպանելու համար: Սինթետիկ նյութերը հակված են արագ չորանալու և մարմնից հեռացնում խոնավությունը՝ դրանք դարձնելով հիանալի ընտրություն շերտավորման համար: Նրանք նաև ապահովում են լավ ջերմամեկուսիչ հատկություններ: Այնուամենայնիվ, մերինո բրդի խառնուրդով ջերմային ներքնազգեստը նույնպես հիանալի տարբերակ է, քանի որ մերինո բուրդն ունի հիանալի մեկուսացում և ունի նաև մարմնից խոնավությունը հեռացնելու հատկություն, ինչը թույլ է տալիս տաք մնալ, նույնիսկ եթե այն թրջվի: Սկանդինավյան և ալպյան մարզիկների մեծ մասը, ովքեր մարզվում են ցուրտ պայմաններում, նախընտրում են կրել մերինո բրդյա ջերմային ներքնազգեստ:
7. Ձմեռային գլխարկ. այն պետք է լինի տաք, պատրաստված ֆլիսից կամ բրդից։ Գլխարկ ընտրելիս ուշադրություն դարձրեք նրա խտությանը, քամուց լրացուցիչ պաշտպանություն ապահովելու համար։
8. Ամառային գլխարկ․ այն նույնպես շատ կարևոր դեր է խաղում լեռներում արևային ճառագայթումից պաշտպանվելու գործում։ Արևից պաշտպանվելու լավագույն տարբերակը, հատկապես լեռնային պայմաններում, կլինի լայնեզր գլխարկը կամ գլխարկը մեծ երեսկալով։ Նման գլխարկը կպաշտպանի ձեր դեմքը, պարանոցը և ականջները արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև կօգնի կանխել մաշկը՝ այրումից:
9. Գուլպաներ. անհրաժեշտ է ունենալ երեք զույգ բարակ բամբակյա գուլպաներ, երկու զույգ տաք գուլպաներ պոլարից և մեկ զույգ բրդյա գուլպաներ քնելու համար:
10. Դիմակ․ պաշտպանում է դեմքը ցրտաշունչ քամուց, ցանկալի է որ դիմակը պատրաստված լինի բուրդից կամ այլ խիտ նյութից, իսկ դիմակի ստորին հատվածը՝ ծակած նեոպրենից։
11. Բաֆֆ. բարձր բարձրությունների վրա արևը կարող է բառացիորեն այրել ձեր դեմքն ու շուրթերը հաշված րոպեների ընթացքում՝ չնայած արևապաշտպան քսուքի հաստ շերտին: Բարակ գործվածքից պատրաստված բաֆը թույլ կտա հնարավորինս պաշտպանել ձեր դեմքն ու պարանոցը արևի ճառագայթներից։
12. Ձեռնոց. ձեռնոցները լեռներում ցրտից պաշտպանվելու կարևոր տարրերից են։ Անհրաժեշտ է համոզվել, որ դրանք լավ պաշտպանում են քամուց և պահում են ջերմությունը: Կարևոր է ընտրել ճիշտ չափի ձեռնոցներ, որպեսզի դրանք չխանգարեն շարժմանը և անհարմարություն չստեղծեն: Պետք է հիշել նաև, որ ուժեղ քամու դեպքում ջերմությունն ավելի արագ է հեռանում, ուստի երկշերտ ձեռնոցները հիանալի հավելում են հիմնական ձեռնոցներին:
13. Թաթման. բարձր վերելքների համար խորհուրդ է տրվում վերցնել թաթման ձեռնոցներ՝ բրդից կամ սինթետիկ մեկուսիչով: Թաթմանները շատ հարմար են բարձր վերելքների համար: Նրանք ապահովում են գերազանց մեկուսացում և պաշտպանություն ցրտից: Բացի այդ, կարևոր է ուշադրություն դարձնել ձեռնոցների անջրանցիկությանը, քանի որ լեռներում ձյան կամ անձրևի պատճառով խոնավության վտանգ կա: Ձեռնոցներ ընտրելիս պետք է համոզվել դրանց որակի, հուսալիության և համապատասխանության մասին:
14. Անձրևապաշտպան թիկնոց. կան շատ տեսակներ, սակայն իրեն շատ լավ է դրսեվորել Պոնչո անձրևանոցը, որը ծածկում է և՛ լեռնագնացի մարմինը, և՛ ուսապարկը։ Պոնչո անձրևանոցը հիանալի է արշավների և զբոսաշրջային զբոսանքների ժամանակ անձրևից պաշտպանվելու համար: Այն հեշտ է օգտագործել, հեշտությամբ տեղավորվում է ուսապարկի մեջ և պաշտպանում է ոչ միայն մարմինը, այլև ուսապարկը խոնավությունից: Կարևոր է ընտրել անջրանցիկ նյութերից պատրաստված Պոնչո և հարմարավետ ամրակներով՝ խոնավությունից հուսալի պաշտպանություն ապահովելու համար:
Էլբրուս վերելքի հատուկ պարագաների ցանկ
1. Անվտանգության գոտի. բարձրանալու համար հարմար է ամենապարզ անվտանգության գոտին՝ ստորին համակարգով։
2. ինքնաապահովման բեղեր․ դրանք երկու առանձին շերտեր են, որոնք կրում են լեռնագնացը տեխնիկական անվտանգ վերելքի համար: Դրանցից մեկը օգտագործվում է ժումարիի համար (պարանով բարձրանալու մեթոդ), իսկ մյուսը՝ զսպակեռիկի համար (պարանը կապելով զսպակեռիկի հետ): Այս երկու տարրերը կարևոր դեր են խաղում լեռներում անվտանգության ապահովման գործում։
3. Զսպակեռիկ. ձեզ անհրաժեշտ կլինի երեք զսպակեռիկներ՝ երկու փոքր՝ յուրաքանչյուր ժապավենի համար, և մեկ ավելի մեծ՝ ամրագոտիին ամրակցելու համար: KeyLock համակարգով և ստանդարտ կցորդիչով զսպակեռիկները իրենց լավ են դրսեվորում բարձր լեռներում:
4. Սաղավարտ․ VERTEX VENT սաղավարտը հիանալի է գլխի մեծ չափսեր ունեցող մարդկանց համար, քանի որ այն ունի կարգավորվող համակարգ և ծավալի ճշգրտումներ, որոնք թույլ են տալիս սաղավարտի չափը հարմարեցնել անհատական պահանջներին: Հնարավոր է նաև դրա տակ օգտագործել տաք գլխարկ՝ ցրտից պաշտպանվելու համար։ Vertex VENT սաղավարտը հայտնի է իր հարմարավետությամբ և լավ օդափոխությամբ, ինչը այն հիանալի ընտրություն է դարձնում լեռնագնացների համար:
5. Սառցեհատ․ դասական սառցահատը հարմար է ընկնելու ժամանակ ինքնուրույն ֆիքսելու համար: Երկար բռնակն ապահովում է լեռնային տեղանքում սառցահատի օգտագործման հարմարավետությունն ու անվտանգությունը: Կարճ բռնակով կոր սառցաբեկորները, ընդհակառակը, նախատեսված են սառույցով բարձրանալու համար և հարմար չեն տվյալ վերելքի համար: Կարևոր է նաև հիշել, որ սառցահատ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նրա որակին, որպեսզի վստահ լինեք ծայրահեղ իրավիճակներում դրա հուսալիության և արդյունավետության մեջ:
6. Կատվիկներ. իսկապես անհրաժեշտ սարքավորումներ են ձյան, սառույցի և լեռների լանջերով շարժվելու համար: Կատվիկները լավ կպչում են մակերեսին և կանխում սայթաքումը` ավելի անվտանգ դարձնելով սառույցի վրա շարժումները:
7. Արևային և լեռնադահուկային ակնոցներ. լեռներում արևի ճառագայթը շատ ուժեղ է, հատկապես լեռան ձյունածածկ հատվածներում, որտեղ արևի ճառագայթները, արտացոլվելով, բառացիորեն այրում են աչքերի ցանցաթաղանթը: Խորհուրդ է տրվում ունենալ որակյալ արևային ակնոցներ՝ 3 կամ 4 պաշտպանական գործոնով և կողային պարդադիր փակ տեսքով, որպիսզի քամին ներս չթափանցի:
Անձնական հիգիենա և դեղատուփ
1. Արևապաշտպան քսուք. արևը լեռներում գործում է ամենից ուժեղ: Այն այրում է մաշկը նույնիսկ ամենաանսպասելի վայրերում՝ հիմնականում քիթը և շուրթերը։ Վերելքի համար կպահանջվի միջին չափի արևապաշտպան քսուք՝ առնվազն 50 SPF պաշտպանության գործոնով:
2. Արևապաշտպան շրթներկ. անհրաժեշտ է օգտագործել այն արշավի առաջին իսկ օրվանից, հակառակ դեպքում շրթունքներն արագ կվառվեն և երկար ժամանակ բուժման և խնամքի կարիք կունենան:
3. Անհատական դեղամիջոցներ. Ուղեկցերդները իրենց մոտ ունենում են խմբային առաջին օգնության դեղատուփ, սակայն մասնակիցները պետք է ունենան անհրաժեշտ դեղամիջոցներ իրենց քրոնիկ հիվանդությունների համար:
Այլ անհրաժեշտ իրեր վերելքի համար
1. Թերմոս․ պտուտակային կափարիչով 0,7-1,0 լ. հարմար է պլաստիկ կամ մետաղական պատյանով:
2. Լապտեր․ գագաթ բարձրանալը սկսվում է լուսաբացից առաջ, ուստի վերելքին անհրաժեշտ է լապտեր և դրա համար պահեստային մարտկոցներ:
3. Հիգիենայի պարագաներ. բավական է մի օճառ, մի փոքր շամպուն, ատամի մածուկ և խոզանակ:
4. Պայուսակի ծածկ: Եթե դուք չունեք պոնչո, ապա ձեզ անհրաժեշտ կլինի պայուսակի ծածկ ուսապարկի համար և պլաստիկ ZIP տոպրակներ, ձեր իրերը փաթեթավորելու համար:
5. Արշավային նստատեղ. թույլ է տալիս անվտանգ նստել գետնին, քարերի վրա և այլն:
Հավելյալ
1. Անձնագիր
2. Բժշկական ապահովագրություն
3. Էլաստիկ վիրակապ
4. Արշավային զանգապաններ
5. Քիմիական ջեռուցիչներ
6. Տոպրակներ ZIP փականով
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն