
Դիմաց լեռ գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Դիմացը 2378 մետր բարձրության վրա է գտնվում, իր բարձրությամբ զիջում է Սառցապատ լեռանը, սակայն իր ժայռապատ գեղեցկությամբ ավելի գրավիչ և գեղեցիկ է։ Լեռը ընգրկված է Դիլիջան ազգային պարկում, իսկ գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Իջևանի լեռները։ Դիմաց լեռից դեպի արևելք ընկած հատվածում է գտնվում Շաղոտ ջրվեժը։
Թողնել մեկնաբանություն