.webp)
Դեղձնուտի վանք գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղից հարավ-արևմուտք, Աճարկուտ գյուղից 9 կմ հվ-ամ։ Այստեղից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերը, իսկ նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել 13-րդ դարին, այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրությունները։
Թողնել մեկնաբանություն