Արշավ։ Դեբեդի կիրճով Քոբայր

Կիրակի՝ նոյեմբերի 4-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Լոռու մարզ և կարշավենք Դեբեդի գեղատեսիլ կիրճով մինչև Քոբայրի վանք: Սկզբում կայցելենք Օձունի Ս. Աստվածածին եկեղեցի, որից հետո կսկսենք արշավը։ Կիրճը համարվում է ամենագեղեցիկներից մեկը, որտեղով հոսում է համանուն Դեբեդ գետը, ճանապարհին է գտնվում Հոռոմայրի վանքը՝ որը 7-րդ դարի կառույց է։ Արշավի երկարությունը 10 կմ։

  • Դեբեդի կիրճով Քոբայր - Debed Canyon & Kobayr Monastery
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 7 – 30

Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour