Տուրերին և արշավներին մասնակցելու, կայքում գրանցվելու, համագործակցության և այլ հարցերի դեպքում դիմեք մեզ։ Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեզ
Կապ
Բացահայտեք ձեր հաջորդ հիանալի արկածը
Կապ մեզ հետ
Դիտել քարտեզի վրա
Հարց և Պատասխան
-
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել կայքում և ունենալ իմ անձնական էջը:
Կայքում գրանցվելու համար անցեք նշված հղմամբ («ԳՐԱՆՑՎԵԼ») կամ կատարեք քայլերի հետևյալ հաջորդականությունը․
• Մուտք գործեք կայք
• Կայքի վերին աջ անկյունի Անձնական էջ բաժնից ընտրեք Գրանցվել կոճակը
• Լրացրեք բացված պատուհանի դաշտերը՝ ընտրելով նաև գաղտնաբառը (Ուշադրություն, գաղտնաբառ հանդիսանալու է Ձեր էլ-փոստը)
• Սեղմելով «Գրանցվել» կոճակը կստանաք հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ․ «Շնորհավորում ենք, գրանցումը հաջողությամբ կատարված է»։
• Գրանցվելուց հետո Ձեր անձնական էջ կարող եք մուտք գործել Անձնական էջի «Մուտք գործել» կոճակը սեղմելու միջոցով․
• Ձեր անձնական էջ մուտք գործելուց հետո արդեն հնարավորություն կստանաք կառավելու ձեր հաշիվը՝ ավելացնելով լուսանկարներ, հետևելով Ձեր կատարած արշավների պատմությանը, վերլուծությանը և այլն։ -
Ինչպե՞ս գրանցվել տուրին
Կայքի Տուրեր բաժնում կամ գլխավոր էջի ներքևի հատվածում կտեսնեք կայանալիք տուրերի ցանկը։ Անցնելով Ձեր նախընտրած տուրի հղմամբ՝ էջի աջ կողմում կտեսնեք «Ամրագրել» կոճակը։ Սեղմելով կոճակը՝ կբացվի հետևյալ պատուհանը․
Պատուհանի պարտադիր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Ամրագրել» կոճակը։ Որից հետո կստանաք հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ․«Շնորհավորում ենք, գրանցումը կատարված է»։
Գրանցման հաստատման դեպքում Ձեր նշված էլ-հասցեին կստանաք արշավի մասնակցության գրանցումը հաստատող նամակ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Վերը տեղադրված նկարի «Ամրագրել» կոճակի վերևում նշված Մասնակցության համաձայնագրի կետերին ծանոթանալն ու հաստատելը պարտադիր է։
-
Ցանկանում ենք մասնակցել արշավներին, սակայն չունենք արշավային փորձ
Արշավային փորձը միշտ չէ, որ պարտադիր է։ Իհարկե, արշավների բարդությունից, երթուղիների երկարությունից կախված լինում են տուրեր, երբ արշավային փորձը, պատրաստվածությունը կարևոր պայմաններից է, սակայն շատ հաճախ ընտրվում և իրականացվում են այնպիսի արշավներ, որոնց ժամանակ նույնիսկ սկսնակները հեշտությամբ հաղթահարում են ընթացքը։ Բնականաբար, բարդ արշավների նկարագրության տեքստի մեջ կգտնեք նշումներ սահմանափակումների մասին, իսկ եթե նկարագրությունում կբացակայեն արշավային փորձի վերաբերյալ պարտադիր պահանջները, կարող եք հանգիստ մասնակցել տուրին։ Կարևորը ցանկությունն է։
-
Արշավներին կարո՞ղ են մասնակցել երեխաներ
Մենք կարևորում ենք ոչ միայն մեծահասակների մասնակցությունը լեռնային արշավներին, այլ նաև երեխաների, քանզի այդ նպատակով ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք այնպիսի արշավներ, որոնք հասանելի են մանկահասակ երեխաների համար՝ հաշվի առնելով թե՛ արշավի բարդությունը, թե՛ երկարությունը և թե՛ ընտրված տեղանքի բացառիկությունը։ Ուստի եթե արշավը նախատեսված է լինում նաև երեխաների համար, նկարագրության մեջ տարիքային սահմանափակումներ դաշտում կարող եք տեսնել՝ համապատասխանում է ձեր երեխայի տարիքը տվյալ միջակայքին, թե ոչ։ Համընկնելու և արշավին մասնակցության դեպքում անմոռանալի օրը ձեր երեխայի համար երաշխավորված է։
-
Ձմռանը կազմակերպու՞մ եք արշավներ
Մենք կազմակերպում ենք արշավներ տարվա ցանկացած եղանակին, եղանակային ցանկացած պայմաններին։ Իմիջիայլոց, ձմեռային արշավները աչքի են ընկնում իրենց յուրօրինակ ու տարբերվող գեղեցկությամբ։ Այնպես որ, բաց մի թողեք առաջին իսկ հնարավորությունը մասնակցելու ձմեռային արշավին և վայելելու ճերմակ բնության գեղեցկությունը։
-
Գրանցվել ենք տուրին, սակայն չենք ստացել հաստատում ձեր կողմից
Ամրագրելուց հետո մեր սպասարկման մասնագետների կողմից հայտերն ուսումնասիրվում են՝ համեմատելով դրանք Ձեր կողմից կատարված վճարումների կամ դրանց անդորրագրերի հետ։ Վճարային համակարգի ընտրությունից կախված հնարավոր է փոխանցված գումարը հաշվին մուտքագրվի մի քանի օր հետո (ոչ աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային ժամերին փոխանցելու դեպքում)։
Վերը նշվածի համապատասխանության դեպքում Ձեր էլ-հասցեին կստանաք ամրագրումը հաստատող նամակ-հաղորդագրություն, որտեղ հստակ նշված կլինեն արշավի, տուրի բոլոր մանրամասները՝ արշավի նկարագրություն, վայր, տևողություն, սկզբի և ավարտի ժամերի վերաբերյալ ինֆորմացիա և այլն։ Նամակ-հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեզ միայն մնում է նշված ժամին ժպիտով միանալ արշավին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Նամակ-հաղորդագրությունը տեխնիկական խնդիրներից ելնելով հնարավոր է հայտնվի էլ-փոստի փոստաղբ (անգլերեն՝ spam) բաժնում։ Խորհուրդ է տրվում ամրագրելուց հետո ստուգել նաև փոստաղբը։
-
Որտե՞ղից կարող ենք տեղեկանալ առաջիկա տուրերի մասին
Առաջիկա տուրերին կարող եք ծանոթանալ կայքի գլխավոր էջի ներքևի հատվածի «Առաջիկա խմբային արշավներ» բաժնից։
Կայանալիք արշավների մասին կարող եք տեղեկանալ նաև կայքի գլխավոր էջի «Տուրեր» ենթաբաժնից։
Բաժանորդագրվելով և լրացնելով Ձեր էլ-հասցեն մեր կայքում՝ առաջինը կստանաք ոչ միայն նորությունների, այլ նաև կայանալիք արշավների, միջոցառումների մասին ինֆորմացիա։ Պարզապես կարող եք կայքի գլխավոր էջի ներքևի հատվածի «Նորություններ» բաժնում թողնել ձեր էլ-հասցեն։
Հաջորդ աղբյուրը, որտեղից կարող եք տեղեկանալ մեր կողմից կազմակերպվող արշավների վերաբերյալ մեր Ֆեյսբուքյան էջն է։ Հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և իմացե՛ք ավելին արշավային կյանքի մասին։
-
Ցանկանում եմ բարձրանալ Արարատ լեռ, խնդրում եմ ծանոթացնել պայմաններին:
Արարատ լեռան վերելքի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով։ Իսկ եթե կմնան անպատասխան հարցեր, կարող եք զանգահարել մեր հեռախոսահամարներից մեկով, մեր մասնագետները կպատասխանեն ձեր բոլոր հարցերին։
-
Ձեզ հետ մասնակցել եմ տուրի․ ինչպե՞ս կարող եմ ստանալ տուրի ընթացքում արված լուսանկարները:
Տուրի ընթացքում կամակերպչական թիմի կողմից արված լուսանկարները արշավից հետո ուղարկվում են Ձեր կողմից գրանցման հայտում նշված էլ-հասցեով։ Իսկ արշավի մասնակիցների կողմից արված լուսանկարները մյուս մասնակիցներին փոխանցվում են ֆեյսբուքյան խմբի միջոցով՝ պարբերաբար ավելացնելով խմբում նոր նկարներ։ Խմբին կարող եք անդամակցել անցնելով հետևյալ հղմամբ
-
Ցանկանում եմ միանալ ձեր թիմին, ինչպե՞ս կարող եմ
Թիմին միանալու համար կարող եք անցնել Գլխավոր էջի «Մեր մասին» բաժնի «Մեր արշավականները» ենթաբաժին։
Բացված ենթաբաժնում կտեսնեք «Միացի՛ր մեր թիմին» կոճակը, սեղմելով կոճակի վրա կբացվի պատուհան, որի անհրաժեշտ ինֆորմացիան լրացնելուց, ձեր լուսանկարը կցելուց հետո կարող եք ուղարկել հայտը։
Հայտը մեր կայքի սպասարկման մասնագետների կողմից ուսումնասիրվելուց և հաստատվելուց հետո Ձեր էլ-հասցեին կստանաք հաստատման նամակ։ Եվ ի վերջո, կայքի «Մեր արշավականներ» բաժնում միանալուց շատ ավելի կարևոր է արշավների ժամանակ թիմի անդամների հետ իրական շփումն ու հաղորդակցումը, ուստի թիմի անդամ դառնալու համար ամենակարևորը քայլերից մեկը արշավներին մասնակցությունն է։
-
Խնդրում եմ տեղեկացնել ինչ պարագաներ, գույք և հանդերձանք է անհրաժեշտ արշավներին մասնակցելու համար:
Ցանկացած արշավի մասնակցության համար կարևոր է ոչ միայն մասնակցի ֆիզիկական պատրաստվածությունը, այլ նաև անհրաժեշտ պարագաների, գույքի և հանդերձանքի առկայությունը, որոնք ձեր օրը կդարձնեն առավել թեթև և անվտանգ։ Առաջնային անհրաժեշտության իրերի մասին դուք կտեղեկանաք յուրաքանչյուր արշավի նկարագրության մեջ։ Իսկ գույքի և հանդերձանքի յուրաքանչյուր տեսակի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի Բլոգի «Գույք և հանդերձանք» բաժնից։
Նորություններ
Գրանցվեք ՝ լավագույն առաջարկները ստանալու համար