Վերելք Վայոց սար լեռ

Կիրակի՝ մարտի 31-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Վայոց Ձորի մարզ` Վայոց սար լեռ: Այն հանգած հրաբուխ է, գտնվում է Եղեգնաձորի և Վայքի շրջանների սահմանագլխին, Հերհեր գյուղից հարավ-արևմուտք։ Ունի 2581 մ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Կազմված է խարամներից։ Կունենանք կանգառ Հերհերի ջրամբարի մոտ, որի ընդհանուր ծավալը՝ 26 մլն խմ է, կունենանք նաև այցելություն քչերին հայտնի Սուրբ Սիոն եկեղեցի (VIII – X դար) որը առանձնանում է իր գեղեցկությամբ և գտնվում է ժայռի վրա:

  • Vayotssar Mount

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 7 – 30

Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 093-554595 / 077-939377 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————————-
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ. – Մանրամասն