- 1 օր
- 1000 մ +
- Լոռու մարզ
Վերելք Սուրբ Սարգիս լեռ
֏7000 / յուր․ անձը
Կիրակի՝ փետրվարի 21-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Լոռու մարզ` Սուրբ Սարգիս լեռ։ Արշավը կսկսենք Պուշկինի լեռնանցքից և վայելելով գեղեցիկ տեսարանները կհասնենք մի շինության, որտեղ նկարահանվել է հայտնի «Տերն ու ծառան» ֆիլմը։ Այն շատ հետաքրքիր է իր տեսքով, հայտնի է որ 10-րդ դարի շինություն է՝ կառուցված Կյուրկինյանների օրոք։ Մի մասը ենթադրում է որ եկեղեցի է, մյուս մասը, որ սեղանատուն է, մյուսները ՝որ հյուրատուն, մենք նույնպես կքննարկենք և կփորձենք հասկանալ, ապա ուղղություն կվերցնենք լեռան գագաթ (1569 մ)։ Գագաթային մասում է գտնվում Սուրբ Սարգիս մատուռը և ամրոցը (10-րդ դար)։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Բազումի լեռնաշղթա, Արջասար, Լեջան լեռներ և Ձորագետի տարածաշրջան:
Մասնակիցները պետք է ունենան` դիմակ, ձեռնոցներ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում՝ 08 - 30
Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամրին, ամրագրել՝ ստորև
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։