Վերելք Ուրծ լեռ

֏8000 / յուր․ անձը

Կիրակի՝ մարտի 23-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արարատի մարզ` Ուրծ լեռ: Ուրծի լեռնաշղթան գտնվում է Արարատի մարզի հարավում։ Եզրավորում է Արարատյան հարթավայրը հարավարևելքից։ Ջրբաժան է Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև։ Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող Ուրծ լեռնագագաթն է՝ 2445 մ: Կայցելենք նաև Հովհաննես Կարապետի վանք` 12-13-րդ դարերին կառուցված:

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն