- 1 օր
- Լեռնաշղթաներ
- Տավուշի մարզ
Վերելք Տեսիլք լեռ
֏8000 / յուր․ անձը
Կիրակի՝ նոյեմբերի 26-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Տավուշի մարզ` Տեսիլք լեռ։ Արշավը կսկսենք 840 մետրից Գանձաքար գյուղից: Անտառապատ լանջերով և գեղեցիկ տեսարանները վայելելով ուղղություն կվերցնենք լեռան գագաթ, բարձրությունը՝ 1372 մ։ Լեռան լանջին է գտնվում գեղեցիկ մի քարանձավ, այն կուսումնասիրենք ապա կվառենք խարույկ և լավ ժամանակ կանցկացնենք։ Ճանապարհին կունենանք կանգառ Ծովագյուղի ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։