- 1 օր
- 2000 մ +
- Կոտայքի մարզ
Վերելք Մարիամ լեռ
֏7000 / յուր․ անձը
Կիրակի՝ նոյեմբերի 10-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Կոտայքի մարզ` Մարիամ լեռ։ Մարիամը Փամբակի լեռնաշղթայի բարձր լեռնագագաթներից է, բարձրությունը՝ 2499 մետր։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկունյաց և Գեղամա լեռնաշղթան, լավ եղանակի դեպքում երևում է նաև Արագածը և Կովկասյան լեռնաշղթան։ Լեռը շրջապատված է գեղեցիկ անտառներով։ Արշավը կսկսենք Աղավնաձորից և կավարտենք Կաքավաձորում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։