Վերելք Հատիս Լեռ

Հատիս Տուր - Մենք 44 տարեկան ենք

1981 թվականի մարտի 2-ին ստեղծվել և մինչ այժմ իր գործունեությունն է ծավալում Հատիս Տուրը: Ավանդույթի համաձայն մեր տարեդարձը նշում, շնորհավորում և ամփոփում ենք մեր հարազատ Հատիս լեռան գագաթին՝ կիրակի օրը: Վերելքը նվիրված կլինի Հատիս Տուրի հիմնադիր Մարտին Թաթոսիչին և հիմնադրման 44 ամյակին։ Բոլոր ցանկացողներին, արշավական ընկերներին և իհարկե հին ու նոր հատիսականներին սիրով սպասում ենք:  Հատիս լեռը գտնվում է Կոտայքի մարզում, բարձրությունը՝ 2528 մ։ 

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, իսկ 2500+ մետր և ձմեռային վերելքի փորձ ունենալը՝ պարտադիր:

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն