.webp)
Կիրակի՝ օգոստոսի 23-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Կոտայքի մարզ` Աժդահակ լեռ։ Այն Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է, գտնվում է շղթայի կենտրոնական հատվածում: Լեռան բարձրությունը 3597 մ է։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սևանա լիճը և Գեղամա լեռնավահանը: Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա ջրով լցված հրաբխային խառնարան։ Երևանից կուղևորվենք հարմարավետ տրանսպորտով, ճանապարհին կտեղափոխվենք լեռներում անցանելի տրանսպորտ, որը մեզ կհասցնի գեղատեսիլ Ակնա լիճ: Այնտեղից էլ կսկսենք վերելքը: