.webp)
- 1 օր
- 2000 մ +
- Տավուշի մարզ
Կիրակի՝ մայիսի 21-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Տավուշի մարզ՝ Այրիքար լեռ։ Դիլիջան քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է կտուցաձև մի ժայռապատ գագաթ, որը իր տեսքով ավելի գեղեցիկ է մյուս գագաթներից․ հենց այդ գագաթն են անվանում Այրիքար լեռ։ Անտառապատ լանջերով կսկսենք վերելքը դեպի ժայռապատ կատար։ Բարձրությունը 2607 մետր է (հարաբերական բարձրությունը 950 մ)։ Ճանապարհին կունենանք կանգառ Ծովագյուղի ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ձեռնոցներ, ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00
Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։