Վերելք Արտենի լեռ

֏7500 / յուր․ անձը

Կիրակի՝ հունվարի 14-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արագածոտնի մարզ` Արտենի լեռ: Սկզբում կայցելենք Թալինի Կաթողիկե եկեղեցի, որը կառուցվել է 7-րդ դարի երկրոդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Դիտելով այն կուղևորվենք Արտենի լեռան ստորոտ։ Լեռան բարձրությունը 2047 մետր է։ Այն հրաբխային զանգված է, որի վերջին ժայթքումը գրանցվել է 1340 թվականին: Վերելքը կսկսենք 1500 մետրից։ Վայրէջքից հետո կուղևորվենք Քաղենիի ամրոց (Դաշտադեմի բերդ), որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք՝ 7-րդ դարում:

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն