Վերելք Արտանիշ լեռ
֏8500 / յուր․ անձը
Կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Գեղարքունիքի մարզ` Արտանիշի թերակղզի: Ճանապարհին կունենանք կանգառ Ծովագյուղի ֆուդ կորտում։ Հասնելուն պես կունենանք վերելք Արտանիշ լեռան գագաթ (2461 մ., հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ), որտեղից բացվում գեղեցիկ տեսարան Փամբակի, Գեղամա, Արևելյան Սևանի, Սևանի, Վարդենիսի, Արեգունի լեռնաշղթաներ: Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից։ Վայրէջքից հետո կմոտենանք Սևանա լճի ափ, կունենանք հանգիստ, կլողանք և կվերադառնանք Երևան։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, արշյավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։