- 2 օր
- 3000 մ +
- Արագածոտնի մարզ
Վերելք Արագած լեռ
֏19500 / յուր․ անձը
Շաբաթ` օգոստոսի 17-ին, Հատիս Տուրի հետ 2-օրով կուղևորվենք Արագածոտնի մարզ՝ Արագած լեռ։ Այս գիշերակացով վերելքը նախատեսված է ոչ միայն Արարատ, Էլբրուս լեռան վերելքի մասնակիցների կլիմայավարժեցման համար, այլ նաև այն մասնակիցների համար, ովքեր ցանկանում են իրենց օրը անցկացնեն Արագած լեռան լանջին, Քարի լճի շրջակայքում՝ երեկոյան վայելելով Արագած լեռան աստղաշատ երկինքը։
Օրակարգը հետևյալն է։ Շաբաթ օրը վաղ առավոտյան կմեկնենք Քարի լիճ, որի հարևանությամբ կլինի մեր վրանային ճամբարը (3200 մ): Երեկոյան կկատարենք թեթև վերելք դեպի Ուրցասար և հետ կվերադառնանք դեպի վրանային ճամբար։ Կիրակի առավոտյան կկատարենք վերելք Արագածի Հարավային գագաթ։ Վերելքից հետո արդեն կվերադառնանք Երևան։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ներքնակ (կարեմատ), ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, արշյավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, երկուօրյա սնունդ և ջուր
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 19500 դր (տրանսպորտ, ուղեկցում, վրան)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
1 Մեկնաբանություն
Yuriy Sergeev
Օգոստոսի 1, 2023Здравствуйте, команда Hatis Tour! Хотим сказать огромное спасибо Артуру, всей команде Hatis Tour и замечательным участникам трека на Арагац 30 июля. Это было незабываемо, весело, дружно и очень по доброму. Спасибо вам большое за организацию, помощь, поддержку на каждом шаге, безопасность и чувство дружбы и единства! Отдельно спасибо за внезапный ужин - для нас это было неожиданно, непривычно, но очень приятно! Спасибо вам за то, что переводили или переключались на русский в разговорах и особенно в тостах! Это была замечательная поездка. Желаем вам успехов, удачи, незабываемых путешествий, добрых соратников, верных друзей и покорения новых вершин! Надеемся встретиться с вами вновь! С уважением и благодарностью, Юрий