Վերելք Արայի լեռ

֏7500 / յուր․ անձը

Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Կոտայքի մարզ` Արայի լեռ։ Սկսած 1981 թ․-ից Հատիս Տուրը իր հարգանքի տուրքն է մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին՝ վերելք կատարելով Արայի լեռ։ Լեռան բարձրությունը 2575 մ։ Արայի լեռան անվանումը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից: Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում:

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

1 Մեկնաբանություն

Armine

Hello. Do you have tour to Arai ler within June 5-18? Thank you

Թողնել մեկնաբանություն