Վերելք Տեսիլք լեռ

Վերելք Տեսիլք լեռ կիրակի՝ փետրվարի 17-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Տավուշի մարզ` Տեսիլք լեռ։ Արշավը կսկսենք 840 մետրից Գանձաքար գյուղից: Անտառապատ լանջերով և գեղեցիկ տեսարանները վայելելով ուղղություն կվերցնենք լեռան գագաթ, բարձրությունը՝ 1372 մ։ Լեռան վրա է գտնվում գեղեցիկ մի քարանձավ, այն կուսումնասիրենք ապա կվառենք խարույկ և լավ ժամանակ կանցկացնենք։ 

  • Վերելք Տեսիլք լեռ / Climbing Mount Tesilk

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 8 – 00

Երթուղու արժեքը՝ 6000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————————-
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ. – Մանրամասն