Վերելք Սիս լեռ
$460 / յուր․ անձը
1 Խումբ ✔ 04․07․2025 (հաստատված)
2 Խումբ ✔ 22․08․2025
Երևան - Անի - Բայազետ
Սիս վերելքը մեր հիմնական նպատակն է այս ուղևորության մեջ։ Սակայն լինել Արևմտյան Հայաստանում, չտեսնել պատմական քաղաքները, չենք կարող։ Ուղևորությունը կսկսենք Երևանից։ Հայ-վրացական, այնուհետև վրաց-թուրքական սահմանները հատելուց հետո կուղևորվենք միջնադարյան մայրաքաղաք Անի, որը հայտնի է նաև «հազար ու մի եկեղեցիների քաղաք» անվանումով։ Հասնելով Բայազետ քաղաք, կտեղավորվենք հյուրանոցի մեր սենյակում, քանզի հաջորդ օրվանից մեզ սպասվում են էմոցիոնալ օրեր։ Գիշերակացը հյուրանոցում։
Վերելք Սիս լեռ
Վաղ առավոտյան արթնանալուց հետո ուղղություն կվերցնենք դեպի Սիս՝ փոքր Արարատ։ Սիս լեռան բարձրությունը 3896 մետր է։ Վերելքը կսկսենք մոտ 2500 մետրից՝ բարձրանալով մոտ 1400 հարաբերական բարձրություն։ Ճանապարհի տևողությունը մոտ 2,5-3 ժամ է։ Վերելքն ավարտելուց հետո ուշ երեկոյան կվերադառնանք հյուրանոց։ Գիշերակացը հյուրանոցում։
Վերադարձ Հայաստան
Դե ինչ, Սիս լեռան վերելքի տպավորություններով շարժվում ենք դեպի Կարս քաղաք։ Կարսի բերդից տպավորված կիջնենք Սուրբ Առաքելոց վանք, որը, ճիշտ է, այս պահին վերածվել է մզկիթի, սակայն չի կորցրել իր հայկական ոգին, զարդանախշերն ու խաչքարերը։ Պատմական Կարս քաղաքում շրջելուց հետո կվերադառնանք Երևան։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ (փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ակնոցներ, բախիլներ:
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 460 $
Արժեքի մեջ ներառված է՝
✔ Վերելքի թույլատվության գումար
✔ Տրանսպորտ
✔ Ուղեկցորդների ծառայություններ (հայ և քուրդ)
✔ Հյուրանոցում գիշերակացեր (ներառյալ նախաճաշեր)
✔ Բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ
✔ Մասնակցության վկայական
Արժեքն իր մեջ չի ներառում
✘ Սնունդ (բացառությամբ նշվածների)
✘ Վիզայի արժեքը (մոտ 32 դոլլար)։
Ծրագրի արժեքը հաշվարկված է 15 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:
Տարիքային սահմանափակում` 10-ից մինչ 50 տարեկան:
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։