Վերելք Սաբալան լեռ
$580 / յուր․ անձը
08.08.2026
Սաբալան լեռը գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Արդաբիլ նահանգում։ Այն Իրանի երրորդ ամենաբարձր գագաթն է՝ 4811 մետր բարձրությամբ՝ Դեմավենդից (5610 մետր) և Ալամ Կուհից (4850 մետր) հետո։ Սաբալանն ակտիվ հրաբուխ է, թեև վերջին ժայթքումը տեղի է ունեցել հնագույն ժամանակներում։ Սաբալանը համարվում է Իրանի բնական գեղեցկություններից մեկը և ունի զբոսաշրջային մեծ նշանակություն։ Լեռան շրջակայքում կան բազմաթիվ տաք ջրային աղբյուրներ, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։ Վերելքից հետո ուժերը կվերականգնենք բուժիչ ջրերում։
Երևան - Իրան - Շաբիլ
Այս օրը վաղ առավոտյան ճանապարհ կընկնենք Սաբալան լեռան արևմտյան լանջերին գտնվող Շաբիլ գյուղ։ Շաբիլը հանդիսանում է Սաբալան լեռ բարձրանալու հիմնական բազային ճամբարներից մեկը՝ մեկնարկային կետը։ Տուրիստները այցելում են Շաբիլ ոչ միայն Սաբալան բարձրանալու համար, այլև գյուղի տաք աղբյուրները փորձելու և լեռնային հանգստավայրերում ժամանակ անցկացնելու նպատակով։ Տեղավորվելով հյուրանոցում կհանգստանանք և կդասավորենք վերելքի համար անհրաժեշտ իրերը։
Ճանապարհը մոտ 540 կմ, մոտ 8,5 ժամ
Գիշերակացը հյուրանոցում
Շաբիլ - Սաբալան լեռան բազային ճամբար
Սաբալան լեռը բաձրանալու ենք հյուսիսարևելյան երթուղիով, որն ավելի տարածված է և հարմար սկսնակների ու առաջին անգամ լեռը բարձրացողների համար։ Տվյալ օրը գյուղից (2500 մետր) բարձրանալու ենք Սաբալան լեռան բազային ճամբար, որը տեղակայված է մոտ 3700 մետր բարձրության վրա։ Վերելքից հետո կհանգստանանք և կլիմայավարժեցման վերելք կունենանք մինչև 4200 մետր բարձրություն։
Գիշերակացը բազային ճամբարում (Վրաններում)
Քայլքի տևողությունը մոտ 9 ժամ
Վերելք Սաբալան լեռ
Վաղ առավոտյան (մոտ 04։00) կսկսենք վերելքը Իրանի երրորդ ամենաբարձր լեռ՝ Սաբալան (4811 մետր)։ Ճանապարհին կդիմավորենք նմանը չունեցող, լեռնային տարբերվող տեսարաններով լի լուսաբացը։ Իսկ երբ հասնենք գագաթ, կտեսնենք հրաբխային խառնարանում ձևավորված հրաշք լիճը (40-50 մետր տրամագծով)։ Գագաթ հասնելուց, վերելքը նշելուց հետո ուղղություն կվերցնենք դեպի բազային ճամբար։ Կհանգստանանք և կկիսվենք վերելքի էմոցիաներով։
Գիշերակացը բազային ճամբարում (Վրաններում)
Քայլքի տևողությունը մոտ 12 ժամ
Սաբալան լեռ - Շաբիլ - Թավրիզ
Հավաքելով իրերը՝ լեռան բազային ճամբարից ուղղություն կվերցնենք Շաբիլի հանքային տաք ջրերով (45°C-ից 50°C) հարուստ հանգստավայր։ Հասնել Շաբիլ և չտեսնել ու չվայելել հանքանյութերով հարուստ տաք ջրերը, այն էլ վերելքից հետո, մեծ բացթողում է։ Շաբիլում մոտ կես օր անցկացնելուց հետո կուղևորվենք Թավրիզ քաղաք։ Թավրիզը համարվում է Իրանի հնագույն քաղաքներից մեկը։ Այն կարևոր դեր է ունեցել տարբեր դարաշրջաններում՝ որպես առևտրային և մշակութային կենտրոն։ Կծանոթանանք քաղաքի պատմությանը, կայցելենք հուշանվերի խանութ և տեղի շուկան, կծանոթանանք կենցաղին։
Գիշերակացը հյուրանոցում
Թավրիզ - Երևան
Այս կարճ և բովանդակալից ուղևորությունից հետո մեզ մնում է վերադառնալ հայրենիք, կիսվել տպավորություններով ընկերների հետ և պատրաստվել նոր արկածների և շրջագայությունների։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), տուրիստական ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), արշավային ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, արշավային զանգապաններ
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 580 $
Արժեքի մեջ ներառված է՝
✔ Տրանսպորտի ծառայություն տուրի ամբողջ ընթացքում (Ավտոբուս և ամենագնացներ)
✔ Ուղեկցորդների ծառայություններ
✔ Հյուրանոց (2 գիշեր ներառյալ նախաճաշեր)
✔ Սնունդ՝ վերելքի ամբողջ ընթացքում (լեռան վրա)
✔ Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ջորիներով)
✔ Գիշերակաց լեռնային ճամբարում (2 գիշեր)
✔ Վերելքի թույլտվություն
✔ Մասնակցության վկայական
Արժեքը չի ներառում
✘ Սննդի ծախսերը (բացառությամբ լեռան վրա գտնվելու օրերի)
✘ Ճանապարհորդության ապահովագրություն
✘ Հանքային ջրերի հանգստավայրի մուտքավճարը
✘ Անձնական ծախսեր
Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 50 տարեկան:
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։