Արցախ 2 օր / Վերելք Մեծ Քիրս լեռ

Ապրիլի 27-ին,  Հատիս Տուր – ի հետ 2-օրով կուղևորվենք Արցախ աշխարհ։ Առաջին օրը կայցելենք Շուշի, Հունոտի կիրճ, կտեսնենք բոլորին հայտնի «զոնտիկները», կայցելենք նաև սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։ Կգիշերենք Շուշիում՝ հարմարավետ հյուրատանը։ Առավոտյան կնախաճաշենք և ուղղություն կվերցնենք դեպի Մեծ Քիրս լեռը։ Այն համարվում է հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկը, բարձրությունը՝ 2724 մետր է, մաս է կազմում Արցախի լեռնաշղթայի հարավային ճյուղի։

  • Արցախ 2 օր / Վերելք Մեծ Քիրս լեռ
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, երկուօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 07 – 30

Երթուղու արժեքը՝ 25000 դր (տրանսպորտ, ուղեկցում, հյուրատուն,նախաճաշ)

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————-

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ. – Մանրամասն