Վերելք Օլիմպոս լեռ

$2100 / յուր․ անձը

14.06.2026

Ակտիվ հանգստի և լեռնագնացության սիրահարներին առաջարկում ենք այս ծրագիրը, որի ընթացքում և՛ կբարձրանանք Հունաստանի ամենաբարձր գագաթը՝ Օլիմպոսը՝ 2918 մետր բարձրությամբ, և միաժամանակ կշրջագայենք Հունաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Սալոնիկում (կառուցված մ.թ.ա. 315 թվականին), կծանոթանանք պատմական, մշակութային, կրոնական մի շարք վայրերին, կայցելենք Պելլա քաղաք, որը եղել է Հին Մակեդոնիայի մայրաքաղաքը, և որտեղ ծնվել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Ժամանակ կունենանք նաև հանգստանալու հունական լողափում։ Եվ այսպես, ծանոթացեք ծրագրին և ամրագրեք ձեր տեղը հենց հիմա։

օր 1

Երևան – Սալոնիկ – Ծանոթություն Քաղաքին

Ինչպես մյուս շրջագայությունների ժամանակ, այս անգամ ևս առաջին օրվա մեծ մասը անցկացնելու ենք ճանապարհներին։ Երկու թռիչքից հետո կհասնենք Հունաստանի Սալոնիկ քաղաք, որը Հունաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է և Հյուսիսային Հունաստանի մայրաքաղաքը։ Այն գտնվում է Թերմայիկոս ծովածոցի ափին և ունի հարուստ պատմություն, մշակույթ և տնտեսություն։ Քաղաքն անվանվել է Ալեքսանդր Մակեդոնացու քույր՝ Թեսալոնիկեի անունով։ Հյուրանոցում տեղավորվելուց, իրերը դասավորելուց հետո կսկսենք քաղաքի ծանոթությունը։ Այս օրերի ընթացքում կտեսնենք քաղաքի խորհրդանիշ հանդիսացող Սպիտակ Աշտարակը, Սալոնիկի հռոմեական ֆորումը, Ագիա Սոֆիա տաճարը, կշրջենք Արիստոտելի հրապարակում և այլն։ Մշակութային օրը կամփոփենք քաղաքի սրտում գտնվող ռեստորաններից մեկում ընթրելով։

Գիշերակացը հյուրանոցում

օր 2

Վերգինա - Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով

Երկրորդ օրը խոստանում է լինել հագեցած և անմոռանալի՝ լի պատմական հայտնագործություններով: Առավոտյան մենք կուղևորվենք Վերգինա, որտեղ կայցելենք մակեդոնական թագավորների թագավորական դամբարանները: Այստեղ Ձեզ կսպասի Ֆիլիպ II-ի՝ Ալեքսանդր Մակեդոնացու հոր թանգարան-դամբարանը, որը հնագույն աշխարհի գանձերից մեկն է: Կուսումնասիրեք նաև հին Էգայի պալատական համալիրը՝ Մակեդոնիայի առաջին մայրաքաղաքը, որը կենդանի կապ է անցյալի հետ: Այնուհետև մեր ճանապարհը կշարունակվի դեպի XV դարի Հովհաննես Մկրտչի վանք, որտեղ կընկղմվեք միջնադարյան Հունաստանի հոգևոր մթնոլորտում՝ վայելելով վանքի ճարտարապետությունն ու խաղաղությունը: Օրվա ավարտին կտեղափոխվենք Օլիմպիական Ռիվիերայի գեղատեսիլ ափ, որտեղ կտեղավորվենք ծովափնյա հարմարավետ հյուրանոցում: Երեկոն նվիրված կլինի հանգստին՝ Էգեյան ծովի մեղմ ալիքների և ծովափնյա հմայքի ընկերակցությամբ:

օր 3,4

Վերելք Օլիմպոս լեռ 2918 մ․

Օլիմպոս լեռան վերելքի համար նախատեսված է 2 օր։ Չնայած նրան, որ լեռան բարձրությունը 2918 մետր է, պետք է հաշվի առնել այն փաստը, որ հարաբերական բարձրությունը մոտ 2400 մետր է։ Առաջին օրը ուղղություն կվերցնենք դեպի Ագապիտոս ճամբար, որը տեղակայված է 2100 մետր բարձրության վրա, և որը հանդիսանում է վերելքի բազային ճամբարը։ Առաջին օրը ճամբարի կացարանում գիշերելուց հետո, հաջորդ օրը վաղ առավոտյան կարթնանանք և կսկսենք վերելքը դեպի օլիմպիական աստվածների տուն՝ Օլիմպոս լեռան ամենաբարձր գագաթը՝ Միտիկաս։ Վստահեցնում ենք, վերելքից հետո ունենալու եք անմոռանալի հիշողություններ և տպավորություններ, որոնք կմնան ձեր մտքում երկար ժամանակ։ Վերելքից հետո կիջնենք բազային ճամբար, կճաշենք, կիջնենք և ուղղություն կվերցնենք ծովափնյա հյուրանոց։

Գիշերակացը կացարանում, հյուրանոցում

օր 5

Ծովափնյա հանգիստ

Հինգերորդ օրը լիովին նվիրված է հանգստին։ Կհանգստանանք Էգեյան ծովի կապույտ ափերին՝ վայելելով արևը, լողափը, Հունական խոհանոցը և ազատ ժամանակը։

օր 6

Մետեորա

Վեցերորդ օրը Ձեզ սպասում է անմոռանալի ճանապարհորդություն դեպի Մետեորա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված եզակի վայր, որոնք կառուցված են ուղղահայաց ժայռերի գագաթներին՝ ստեղծելով կարծես երկնքում կախված լինելու տպավորություն: Դիտահարթակներից Ձեզ կբացվեն շունչ կտրող պանորամային տեսարաններ, որոնք կդառնան Ձեր ճանապարհորդության ամենավառ հիշողություններից մեկը: Այնուհետև կիջնենք Կալամբակա գյուղ, որը գտնվում է ժայռերի ստորոտում: Այստեղ կունենաք ազատ ժամանակ՝ ճաշելու և գյուղի հմայիչ փողոցներով զբոսնելու համար՝ վայելելով տեղական խոհանոցն ու մթնոլորտը: Օրվա ավարտին կվերադառնանք ծովափ՝ լի վառ տպավորություններով և անկրկնելի հիշողություններով:

օր 7

Ծովափնյա հանգիստ

Յոթերորդ օրը նախատեսված է լիարժեք հանգստի համար։ Կկարողանանք վայելել արևը, ծովափը, զբոսանքները կամ պարզապես լուռ ու խաղաղ օր անցկացնել ծովի հնչյունների ուղեկցությամբ։

օր 8

Սալոնիկ - Երևան

Հունաստանի հյուսիսում գտնվող երկրի երկրորդ ամենամեծ քաղաքը տեսնելուց հետո, ամենաբարձր գագաթը բարձրանալուց հետո, պատմական քաղաքներին, Մակեդոնիա տարածաշրջանին ծանոթանալուց և ծովափում հանգստանալուց հետո մեզ մնում է հիշողություններով լի ճամպրուկով վերադառնալ հայրենիք։

Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, արշավային զանգապաններ, անվտանգության գոտի, զսպանակակեռիկներ 3 հատ, ալպինիստական սաղավարտ:

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 2100 $

Արժեքի մեջ ներառված է՝

Բարձրակարգ հյուրանոցներում գիշերակացերը

 Գիշերակացը լեռնային կացարանում

Հարմարավետ տրանսպորտի ծառայություն տուրի ամբողջ ընթացքում (դիմավորում, ճանապարհում, շրջագայություն)

 Նախաճաշեր

Գիդ մշակութային տուրերի օրերի համար

 Լեռնային ուղեկցորդ

 Վերելքի թույլտվություն

 Մասնակցության վկայական

Արժեքը չի ներառում

Սննդի ծախսերը (բացառությամբ նախաճաշերի)

 Ճանապարհորդության ապահովագրություն

Վիզայի աջակցման ծախսեր (մոտ 25000 դրամ)

Դեսպանատան ծախսեր (մոտ 30000 դրամ)

 Անձնական ծախսեր

Տարիքային սահմանափակում` 13-ից մինչ 50 տարեկան:

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն