Վերելք Մեծ Փարախադեմ լեռ

֏7500 / յուր․ անձը

Կիրակի՝ դեկտեմբերի 1-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Արարատի մարզ` Ուրծի լեռների բարձր գագաթներից մեկը։ Ճանապարհին կայցելենք Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի։ Այնուհետև կշարժվենք դեպի Տիգրանաշեն գյուղ։ Վերելքը կսկսենք Տիգրանաշեն գյուղի մոտակայքից և ուղղություն կվերցնենք գեղատեսիլ Մեծ Փարախադեմ լեռան գագաթ։ Լեռան բարձրությունը 1955 մետր է։ Վերելքը սկսելու ենք մոտ 1350 մետրից հաղթահարելով մոտ 600 մետր հարաբերական բարձրություն։ Վերելքի ճանապարհը հարուստ է գեղեցիկ տեսարաններով, իսկ գագաթից կարող ենք վայելել Արարատի և Ուրծի լեռների գեղեցկությունը։ Հետիոտն երթուղին մոտ 13 կմ:

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն